Բավ է պառակտվել
12-07-2018 22:03

Ֆրանսիայի դեսպանը հրավիրել է հայ ֆուտբոլասերներին միասին դիտել Աշխարհի առաջնության եզրափակիչը և ըմպել հայկական գարեջուր

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնատան Լակոտը հինգշաբթի հրավիրել է հայ ֆուտբոլասերներին միասին դիտել Աշխարհի առաջնության եզրափակիչը երևանյան Անգլիական այգում ու ըմպել հայկական գարեջուր։

«Հույս ունեմ, որ այդ երեկո մենք Մարսելիեզը լսելու բազմաթիվ առիթներ կունենանք», – հայտարարեց Լաքոտը։
Այն հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի եզրափակչի վերաբերյալ, Լակոտը գոհունակություն հայտնեց, որ հնարավոր եղավ խուսափել Անգլիայի հետ խաղից։
Նախօրեին երկրորդ կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը զիջել է Խորվաթիայի հավաքականին ու հիմա 2–րդ տեղի համար հուլիսի 14–ին կհանդիպի Բելգիայի հավաքականի հետ։

«Առաջին բալրի լուրը` մեզ հաջողվեց խուսափել Անգլիա–Ֆրանսիա հանդիպումից։ Դա հին վեճ է։ Սակայն միշտ վտանգավոր է հանդիպել մի թիմի հետ, որն արդեն մեկ անգամ անակնկալի է բերել, իսկ խորվաթները հենց այդպիսին են», հայտարարեց Լակոտը։
Նա նշեց նաև, որ 1998 թ.–ի աշխարհի առաջնության ժամանակ ֆրանսիացիները ծանր խաղ են ունեցել խորվաթների հետ։ Միայն մեծ ջանքերի շնորհիվ Ֆրանսիան կարողացավ հաղթանակ տանել ու եզրափակչում հաղթել Բրազիլիայի հավաքականին` 3։0 հաշվով։

Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 15–ին, երևանյան ժամանակով ժամը 19։00 Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։