Բավ է պառակտվել
10-02-2016 12:18

Ֆինլանդիայում դարպասապահը մահացել է խաղի ընթացքում ստացած վնասվածքից

Ֆինլանդիայում դժբախտ պատահար է եղել պատանեկան առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ: «Հյամենլինայի» դարպասապահը դրվագներից մեկում բախվել է մրցակցի հարձակվողի հետ, ինչի պատճառով գլխի վնասվածք է ստացել: Խաղացողն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, ուր կյանքը փրկել չի հաջողվել:Նշվում է, որ ակումբը հրաժարվել է տեղեկություն տալ դարպասապահի անվան և մյուս մանրամասների վերաբերյալ: Մեկ շաբաթ առաջ, նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև Ռուսաստանում: Փետրվարի 2-ին խաղի ընթացքում ստացված վնասվածքներից մահացել Նովոկուզնեցկի «Մետալուրգ» ակումբի հոկեյի թիմի 16-ամյա խաղացող Ալեքսանդր Օրեխովը: