Բավ է պառակտվել
27-09-2017 14:19

Արոնյանը հաղթանակ է տարել Լիժենի հանդեպ՝ թայ-բրեյքի առաջին պարտիայում. Աշխարհի գավաթ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի Աշխարհի գավաթի եզրափակչի թայ-բրեյքի առաջին պարտիայում հաղթանակ է տարել չինացի Դին Լիժենի նկատմամբ:
Նշենք, որ այսօր մրցակիցների միջև ընթանում է արագ շախմատի երկու պարտիայից բաղկացած թայ-բրեյքը, և անհրաժեշտության դեպքում կլինեն նաև բլից-պարտիաներ ու «արմագեդոն»:
Հաջորդ պարտիան տեղի կունենա կես ժամ անց:
Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ, երկու գրոսմայստերներն արդեն իսկ ապահովել են 2018թ. Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։