Բավ է պառակտվել
02-12-2015 13:29

Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը կմասնակցեն «Golden Spin of Zagreb 2015»-ին

Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը կմասնակցեն Զագրեբի միջազգային մրցաշարին: Կարապետյանը և Սենեկալը կմրցեն 8 զույգերի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, «Golden Spin of Zagreb 2015»-ն ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում: Այն մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին: