Բավ է պառակտվել
23-10-2014 13:34

ՖԻՖԱ. Հայաստանը նահանջել է 23 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը զգալի նահանջ է ապրել: Նախորդ հրապարակման համեմատ, Հայաստանն ամենաշատ միավոր կորցրած ընտրանին է, ինչի արդյունքում նահանջել է 23 հորիզոնականով եւ այժմ 75-րդ տեղում է: Հայ ֆուտբոլիստները 2014թ. ընթացքում անցկացրել են 8 հանդիպում, որից 6-ում պարտվել են, տոնել են մեկ հաղթանակ եւ մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Գերմանիան, որին հաջորդում են Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները: Պորտուգալիան, որին նոյեմբերի 14-ին հյուրընկալվելու է Հայաստանի ազգային թիմը, 2 տեղով առաջադիմել է եւ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: