Բավ է պառակտվել
09-01-2017 16:19

ՖԻՖԱ-ն կավելացնի Աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների թիվը

Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիան (ՖԻՖԱ) հունվարի 10-ին կհայտարարի 2026 թվականից սկսած աշխարհի առաջնության մասնակից թիմերի թիվը 32-ից 48-ի հասցնելու մասին:
Սպասվող առաջնությունների անցկացման ձևաչափը կհաստատվի մարտ ամսին: Նախատեսվում է, որ առաջնությունների եզրափակիչ փուլերում լինեն 16 խմբեր՝ 3-ական թիմերով: Ամեն խմբի լավագույն երկու թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:
Եվրոպայից առաջնությանը կմասնակցեն 16 հավաքական. Աֆրիկայի քվոտան կլինի 9,5 (կանցկացվեն խաղարկային հանդիպումներ), Ասիայինը՝ 8,5, Հարավային Ամերիկայինը՝ 6,5, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայինը՝ 5,6, Օվկիանիայից կմասնակցի մեկ թիմ:
Սեպտեմբերին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարեց, որ ինքը կողմնակից է աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակի մեծացմանը՝ մինչև 40 հավաքական:
Նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում, իսկ 2022 թ. մրցաշարը՝ Քաթարում:
2026 թ. աշխարհի գավաթի անցկացման վայրը դեռ որոշված չէ: Աշխարհի առաջնությունը հյուրընկալելուն հավակնում են երկրների երկու խմբեր, որոնք արդեն իսկ համատեղ հայտեր են ներկայացրել: Դրանք են Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Պարագվայը: Աշխարհի առաջնությունն իրենց մոտ անցկացնել հավակնում են նաև Կանադան և Նոր Զելանդիան: