Բավ է պառակտվել
10-05-2017 11:45

ՖԻՖԱ-ն հետաքննում է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը

ՖԻՖԱ-ն հետաքննում է Թուրինի «Յուվենտուսից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» Պոլ Պոգբայի՝ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը: Այս մասին հայտնում է «France Presse» գործակալությունը, հղում անելով կազմակերպությունում իր անանուն աղբյուրին:
2016 թ. ամռանը ֆրանսիական կիսապաշտպան Պոգբան « Մանչեսթեր Յունայթեդ»-ին էր փոխանցվել 105,2 մլն. Եվրոյի դիմաց: Դեռ պարզ չէ, թե տրանսֆերի ո՞ր կետն է հետաքննում ՖԻՖԱ-ն:


Պոգբայի ռեկորդը մոտ ժամանակներս կարող են գերազանցել այլ գնումներ: Այսպես, նույն « Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է 200 մլն. Եվրոյով «Բարսելոնայից» ձեռք բերել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«ՄՅՈւ»-ն պատրաստ է նաև երկու անգամ ավելացնել բրազիլացու վճարը՝ գումարը հասցնելով տարեկան 25 մլն Եվրոյի՝ չհաշված պարգևավճարներն ու բոնուսները:


Սպորտային հետազոտությունների միջազգային կոնտրոնի վերլուծաբանները Նեյմարին 246,8 մլն Եվրո են «գնահատում»: Ըստ վերլուծաբանների, իր արժեքով երկրորդ տեղում է « Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին՝ 170,5 մլն: Պոգբան 155,3 մլն Եվրոյով եզրափակում է ամենաթանկարժեք խաղացողների եռյակը:
Անգլիական մեկ այլ ակումբ՝ « Մանչեսթեր Սիթին», հետաքրքրություն է հայտնել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ, և նրա դիմաց իտալական թիմին առաջարկում է 120-ից 150 մլն Եվրո: