Բավ է պառակտվել
28-10-2014 12:28

Ոսկե գնդակի 23 հավակնորդները

ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է 2014 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը, որը բաղկացած է 23 ֆուտբոլիստներից: Եզրափակիչ եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին Ցյուրիխում: Հիշեցնենք, որ վերջին 6 տարիներին «Ոսկե գնդակի» են արժանացել միայն Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակն ունի հետեւյալ տեսքը՝  Բաստիան Շվայնշտայգեր, Մարիո Գյոտցե, Ֆիլիպ Լամ, Թոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր (բոլորը՝ Գերմանիա, «Բավարիա»), Արյեն Ռոբեն (Հոլանդիա, «Բավարիա»), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»),Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Ռեալ»), Դիեգո Կոստա (Իսպանիա, «Չելսի»), Տիբո Կուրտուա, Էդեն Ազար (երկուսը՝ Բելգիա, «Չելսի»), Անխել Դի Մարիա (Արգենտինա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, ՊՍԺ), Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս»), Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա»), Լիոնել Մեսսի, Խավիեր Մասկերանո (երկուսը՝ Արգենտինա, «Բարսելոնա»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»):