Բավ է պառակտվել
02-04-2015 08:40

FIFA-ն հրաժարվել է Ռուսաստանին զրկել աշխարհի առաջնությունը անցկացնելու հնարավորությունից

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFA) դեմ է հանդես եկել մի խումբ ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը, ովքեր պնդում են, որ Ռուսաստանին հարկավոր է զրկել իր տարածքում 2018 թվականի աշխարհի առաջնությունը անցկացնելու հնարավորությունից: Այդ մասին հինգշաբթի՝ ապրիլի 2-ին, իր էլեկտրոնային նամակում հաղորդեց հաղորդակցությունների գծով FIFA-ի տնօրեն Դելիա Ֆիշերը: «Մարզային մրցումների բոյկոտելը կամ շրջափակման կամ հակամարտության քաղաքականությունը խնդիրները լուծելու առավել արդյունավետ միջոցներ չեն», - գրել է Ֆիշերը: Նրա խոսքով՝ այդպիսի մակարդակի մրցումները կարող են խթան հանդիսանալ կառուցողական քաղաքական երկխոսության համար: «Մենք տեսնում ենք, որ աշխարհի առաջնությունը կարող է դառնալ ուժ ի նպաստ բարօրության: Եվ FIFA-ն համարում է, որ հենց այդ էլ տեղի կունենա Ռուսաստանում աշխարհի առաջնություն անցակացնելու դեպքում» , - ընդգծել է ֆեդրացիայի ներկայացուցիչը: Ամերիկացի սենատորների խումբը նախօրեին FIFA-ի նախագահ Յոզեֆ Բլաթին Ռուսաստանին առաջնությունը անցկացնելու զրկելու պահանջով նամակ է ուղարկել: Նրանց կարծիքով՝ դա անպատեհ կերպով կամրապնդի Ռուսաստանի հեղինակությունը: Նամակի տակ իրենց ստորագրություններն են թողել ինչպես ժողովրդավար սենատորները, այնպես էլ հանրապետականները, այդ թվում նաև ԱՄՆ նախագահի նախկին թեքնածու Ջոն Մաքքեյնը: Նախորդ տարի՝ 2014 թվականի մարտին, ամերիկացի սենատորներ Մարք Քիրքը և Դեն Քոաթսը նույնպես դիմել են Բլաթին՝ խնդրելով դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը FIFA-ում և զրկել երկիրը 2018 թվականի աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքից: Այդ ժամանակ ֆեդերացիան նույնպես մերժեց սենատորներին, իսկ պատասխան նամակը գրեց FIFA-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Ֆուտբոլի ոլորտում Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ազդելու կոչերով հանդես են եկել նաև մյուս քաղական գործիչները և ազգային հավաքականների մարզիչները: Սակայն որոշ կողմեր նաև տվյալ պատժամիջոցի դեմ են հանդես եկել.այդ մտադրության դեմ է արտահայտվել ֆուտբոլի հայրենիքի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը: