Բավ է պառակտվել
10-01-2017 10:52

ՖԻՖԱ-ն ընտրել է 2016 թ. լավագույն ֆուտբոլիստին

2010 թվից ի վեր ՖԻՖԱ-ն առաջին անգամ ինքնուրույն որոշել է լավագույն խաղացողին: Նախորդ տարիներին ֆեդերացիան France Football ամսագրի հետ միասին էր հանձնում մրցանակը: Առաջին մրցանակակիր է դարձել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ «Ռեալ»-ի հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում:
Աշխարհի լավագույն խաղացողը որոշվել է քվեարկության արդյունքում, որին մասնակցել են մարզիչներ և ազգային հավաքականների ավագներ: Նոյեմբերի սկզբներին ՖԻՖԱ-ն 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին հավակնող 23 ֆուտբոլիստներից բաղկացաց ցուցակ էր ներկայացրել: Այդ ցուցակում հայտնվել էին միայն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնություների ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն ընտրել էր լավագույն եռյակը , որի մեջ, բացի Ռոնալդուից մտնում էին Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը և արգենտինացի Լիոնել Մեսսին:
Ֆերենց Պուշկաշայի մրցանակը, որը շնորհվում է տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին, հանձնվեց մալազիացի Մոհդ Ֆաիզ Սուբրիին: Նրա մրցանակը հանձնեց բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդուն:
Ըստ ֆեդերացիայի տարվա մարզիչ է ճանաչվել իտալացի Կլուդիո Ռանյերին, չնայած որ այդ կոչմանը հավակնում էին նաև Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, և Ռեալի աստղ Զինեդին Զիդանը:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականը, որը 2016 թվականին հաղթեց Եվրոպայի առաջնությունում:
ՖԻՖԱ-ն նաև ընտրել է 2016 թվականի սիմվոլիկ հավաքականը, որի մեջ մտել են «Բարսելոնայի»,«Ռեալի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» ներկայացուցիչները:
Տասնմեկ լավագույն խաղացողների թվում են հայտնվել Մանուել Նոյերը, Դանի Ալվեսը, Ժերեր Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոոսը, Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Կրիշտիանու Ռոնալդուն:
«Բարսելոնայի» խաղացողները չեն ներկյացել հանդիսությանը, քանի որ ակումբի ղեկավարությունը թույլ չի տվել, որ Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Լուիս Սուարեսը և Ժերար Պիկեն Ցյուրիխ մեկնեն, քանի որ նրանք պատրաստվում են Իսպնիայի առաջնույանը «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղին: Այդ իսկ պատճառով Կատալոնյան ակումբը Ցյուրիխում ներկայացրել են թիմիղեկավարները: