Բավ է պառակտվել
28-08-2014 08:59

Ֆուտբոլիստների ծնողները FIFA-ին դատի են տվել

Ամերիկացի երիտասարդ ծնողների խումբը դատարան է դիմել ընդդեմ 6 ֆուտբոլային մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ FIFA-ին, պահանջելով կատարելագործել խաղերի ժամանակ անվտանգության կանոնները: Կալիֆոռնիայի դաշնային դատարան ստացված հայցում պնդում են, որ կազմակերպությունը բավարար ժամանակ չի տրամադրում գլխի վնասվածքների վերացման համար: Հայցվորներն առաջարկում են նոր կանոններ սահմանել, համաձայն որոնց՝ մինչև 17 տարեկան խաղացողներին թույլ կտրվի գլխով գնդակին հարվածել սահմանափակ քանակությամբ: Առաջարկվող կանոնները նախատեսում են պրոֆեսիանալ մարզիկների գլխի հնարավոր վնասվածքների ստուգում: