Բավ է պառակտվել
01-12-2015 11:52

Լևոն Արոնյանը բարձրացավ մեկ աստիճանով.ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։ Նախորդ աղյուսակի համեմատ Հայաստանի ուժեղագույն շախմատիստն առաջադիմել է մեկ աստիճանով։Այն գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2834, ում հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2803։ Գաբրիել Սարգսյանը բարելավել է իր դիրքը 9 աստիճանով եւ այժմ 43-րդն է։ Սերգեյ Մովսեսյանն իջել է 12 հորիզոնականով եւ 88-րդն է։ Լավագույն հարյուրյակում է հայտնվել Հրանտ Մելքումյանը (2654), ով 95-րդն է։