Բավ է պառակտվել
26-03-2016 09:08

ՀՖՖ-ն Ռոման Բերեզովսկուն ավտոմեքենա նվիրեց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա: Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվեց նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Պարգևը Ռոման Բերեզովսկուն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դարպասապահին նվիրեց նաև նրա յուղաներկ նկարը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Հայաստանի հավաքականի կազմում Բերեզովսկին անցկացրել է 94 հանդիպում: