Բավ է պառակտվել
26-05-2015 15:43

Հրապարակել է արտերկրում հանդես եկող ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը

Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև վերջնական ցուցակը կհրապարակվեն ավելի ուշ: