Բավ է պառակտվել
30-10-2013 18:28

Միխայիլ Շումախերի Ferrari-ն աճուրդի կհանվի

Այն ամենն, ինչ կապված է հանրահայտ ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերի անվան հետ, գնահատվում է ոսկով, ինչպես և Ferrari F310 B-ն, որը նա վարել է 1997-ի մրցումների ժամանակ, գրում է armsport.am-ը հղում անելով rbc.ru-ին:

Մեքենան աճուրդի կհանվի նոյեմբերի 21-ին` Նյու Յորքում: «Ֆորմուլա-1»-ի «գազան-մեքենայի» կապոտի տակ է գտնվում 3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը՝ 739 ձիաուժ հզորությամբ: Թափքի կարմիր գույնը ներդաշնակորեն համադրվում է ոսկեգույն անվադողերի հետ:

Ինչպես «Ֆորմուլա-1»-ի բոլոր մեքենանաների դեպքում` շեշտը դրվել է աերոդինամիկայի սկզբունքի վրա, որպեսզի մեքենան հնարավորինս դիմացկուն լիներ: Բացի այդ՝ F310 B մոդելի առջևի և ետևի անվաթևերը բավականին մեծ են, որպեսզի կարողանա առավելագույն արագություն զարգացնել: