Բավ է պառակտվել
20-08-2016 13:09

ՀՀի և Ուկրաինայի ֆեդերացիաները բողոք են պատրաստում Ռիոյում անարդար մրցավարության դեմ

Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշ Ժան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ: Անդրադառնալով եզրափակչում Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտին Բելենյուկը հաստատել է՝ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:
Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները համաձայն չեն այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։