Բավ է պառակտվել
23-08-2016 09:02

ՄՅ–ի երկրպագուները երգ են ստեղծել Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»–ի երկրպագուները երգ են ստեղծել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Սթինգի Englishman In New York հայտնի կոմպոզիցիայի մոտիվներով երգը հայտնվել է համացանցում։

«Ուաու, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»,– երգում են տիտղոսակիր ակումբի երկրպագուները։ Շատ շուտով երգը կհնչի նաև «Օլդ Թրեֆորդ» մարզադաշտում։