Բավ է պառակտվել
05-02-2015 10:36

Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանայից

Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կարլսենին Բադեն-Բադենում անցկացրած շախմատի մրցույթում: Բրիտանացի Մայքլ Ադամսը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Դավիթ Բարամիձեին, իսկ իտալացի Ֆաբիանո Կարուանան պարտության մատնեց Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանին: Հնդիկ Վիշվանաթան Անանդի պարտիան Ֆրանսիայի ներկայացուցիչ Էթիեն Բաքրոյի հետ ավարտվեց ոչ ոքի: Երեք տուրից հետո առաջատարն է դարձել Նայդիչը, ով երկու միավոր է հավաքել և շրջանցել է Կարուանոյին հավելյալ միավորներով, ով իր հերթին ունի ևս երկու հավելյալ միավոր: Անանդը, Բաքրոն, Ադամսը և Կարլսենը ունեն 1,5-կան հավելյալ միավոր, իսկ Արոնյանը և Բարամիձեն՝ մեկական հավելյալ միավոր: