Բավ է պառակտվել
08-08-2015 14:18

Եվս երկու ոսկե ու մեկ արծաթե մեդալ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում

Շվեդիայում շարունակվում է մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների և տղաների ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Երեկ Հայաստանի հերթական ներկայացուցիչներն են բարձր հարգի մեդալներ նվաճել։ Մ15 տարեկան աղջիկների պայքարում 69+ քաշային կարգում Աիդա Մանուկյանը պոկել է 81, հրել 89 կգ կշռող ծանրաձողն ու 170 կգ երկամարտի արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն։ Մ17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը պոկել է 93 կգ, հրել 113 կգ կշռող ծանրաձողն ու երկամարտի 206 կգ արդյունքով նվաճել արծաթե մեդալ։ Տղաներից երեկ մրցահարթակ են դուրս եկել Գրիգոր Գրիգորյանն ու Սարգիս Կիրակոսյանը։ Գրիգորը 130 կգ ծանրաձողը պոկելուց հետո ձախողել է մյուս երկու մոտեցումներն ու հրաժարվել հրում վարժությանը մասնակցելուց։ Սարգիսը պոկել է 138, հրել 167 կգ կշռող ծանրաձողն ու 305 կգ երկամարտի արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն։