Բավ է պառակտվել
15-03-2014 12:21

Եվրամիությունը ֆուտբոլային ակումբներին մեղադրում է դրամաշորթության մեջ

Եվրամիության հանձնաժողովն Իսպանիայի յոթ ֆուտբոլային ակումբների ներկայացրել է արտոնագրման կանոնների խախտման եւ պետությունից չարտոնված ֆինանսական օգնություն ստանալու մեղադրանք, հաղորդում է AS-ը։ Մեղադրվողների շարքում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Վալենսիան», «Էլչեն», «Օսասունան», Բիլբաոյի «Աթլետիկը»։ Ակումբները մեղադրվում են պետությունից անօրինական հարկային արտոնություններ ստանալու մեջ։ Եվրամիության օրենքներով այդպիսի արտոնությունների համար պետք է ունենալ բաժնետիրական կազմակերպության կարգավիճակ։ Մինչեւ ապրիլի 7-ը բոլոր նշված ակումբները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր։