Բավ է պառակտվել
31-10-2016 06:25

Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Կանադայի Գրան պրիի առաջին ոսկին է նվաճել

Մոսկվայաբնակ գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) տևական դադարից հետո վերադարձել է սահադաշտ՝ մասնակցելով և առավել քան վստահ հաղթելով Կանադայում անցկացված «Գրան Պրիի» երկրորդ փուլում: Բաբասյանն ապացուցեց, որ չի պատրաստվում զիջել գեղասահքի աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Հայ մենասահորդուհին հերթական անգամ հաստատելով իր բարձր կարգը` այստեղ կարճ պարտադիր ծրագրի կատարումից հետո վաստակած իր կարիերայում ռեկորդային ՝ 76,24 միավորով ճանաչվեց լավագույնը:

2-րդ հորիզոնականը 74, 33 միավորով զբաղեցրեց 20–ամյա կանադուհի Կայեթլին Օսմոնդը: Իսկ ուժեղագույնների եռյակը 66,79 միավորով եզրափակեց ՌԴ-ի 2-րդ պատվիրակը՝ կանանց մենասահքի 2015թ.-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի,19-ամյա Ելիզավետա Տուկտամիշևան:

Մեդվեդևան ազատ ծրագրի համար ստացել է 144.41 միավոր: Ռուսաստանի հավաքականի առաջատարը երկու ծրագրերը սահելու արդյունքում վաստակել է 220.65 միավոր:

Գրան Պրիի հաջորդ փուլը տեղի կունենա Փարիզում: