Բավ է պառակտվել
18-06-2015 10:18

Հայաստանի երկու ներկայացուցիչներ քառորդ եզրափակչում են. Եվրոպական խաղեր

Բաքվում շարունակվում են Առաջին Եվրոպական խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում այսօր ասպարեզ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): 
Վոլոդյա Ֆրանգուլյանն առաջին գոտեմարտում զիջել է ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս է մնացել հետագա պայքարից: 
Մուսա Մուրթազալիևը հերթականությամբ հաղթել է Ահմեդ Բիլիցին (Թուրքիա), Թեմուրազ Նասկիդաևին և այժմ քառոդ եզրափակչում կմրցի Սանդրո Ամինաշվիլիի (Վրաստան) հետ: 
Լևան Բերիանիձեն հաղթել է Ռուսաստանը ներակայցնող Հաջիմուրատ Գացելովին և նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ: