Բավ է պառակտվել
15-08-2016 09:07

Ռիո-2016. Հովհաննես Բաչկովը ևս դուրս մնաց պայքարից

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 64 քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս եկավ 28-ամյա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

Առաջին ռաունդում հաղթեց հայ մարզիկը, երկրորդ և երրորդ ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին չինացի բռնցքամարտիկին:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի պարտությունից հետո օլիմպիական մրցումներում հայ բռնցքամարտիկներից մնաց միայն Նարեկ Աբգարյանը: