Բավ է պառակտվել
04-03-2014 09:49

«Երկկոմանի պայքար էր ` առանց ետ նահանջեկու» . Ա. Աբրահամ (լուսանկարներ)

Մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Սա նրանց 3-րդ հանդիպումն էր: Մեր հայրենակիցը մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթել է` նվաճելով Շտիգլիցին պատկանող սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Քինգ Արթուրը մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո նա ռևանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, և կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ` 2013 թ. մարտի 23-ին: Այդ մենամարտում Աբրահամն աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Երկու մենամարտից հետո նրանց հաշիվը, այսպես ասած, 1:1 էր: Մարտի 1-ին կայացած մենամարտը վճռեց, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը: Ստորև աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի gisher.news-ին տրված հարցազրույցն է:
-Ինչո՞վ է առանձնանում այս հաղթանակը Ձեր մնացած բոլոր հաղթանակներից:
-Բոլոր հաղթանակներն էլ քաղցր են և անկրկնելի: Բայց այս հաղթանակն ինձ համար շատ սպասված էր: Կարելի է ասել, որ սա կյանքիս կարևորագույն հաղթանակն էր:
-Ինչպե՞ս կգնահատեք երկուսիդ ուժերը ռինգում:
-Երկուսս էլ լավ պատրաստված էինք: Ծանր, բարդ մենամարտ էր: Երկկողմանի պայքար էր` առանց ետ նահանջելու: Երկուսս էլ կռվեցինք մինչև վերջին ուժերը և արդյունքում հաղթեց ուժեղագույնը:
-Ինչո՞վ կբացատրեք նոկաուտի հնարավորության չօգտագործելը:
-Օգտագործել եմ, 2 անգամ փորձեցի, 2 դեպքում էլ նա ընկավ և դա կարող էր լինել նոկաուտ, բայց մրցավարը փրկեց նրան: Փաստորեն, մրցավարի շնորհիվ Շտիգլիցի բախտը բերեց:
-Ի՞նչ զգացողություններ ու հույզեր կային մարտի ժամանակ:
-Հաղթական զգացողություններ և հույզեր: Ինչպես մենամարտից առաջ, այդպես է ընթացքում միայն մտածում էի հաղթելու մասին և կենտրոնացած էի դա իրագործելու վրա:
-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար և ե՞րբ Ձեզ սպասենք հայրենիքում:
-Մի քիչ կհանգստանամ, սակայն երկար դադար չեմ վերցնի, քանի որ իմ հաջորդ մենամարտը որոշված է մայիսի 31-ին: Հայաստան էլ կգամ, բայց հստակ օրը դեռ չեմ որոշել: