Բավ է պառակտվել
06-02-2017 16:48

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը Հայաստանը կներկայացնեն շախմատի կանանց աշխարհի առաջնությանը

Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցություն կունենան փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում անցնող շախմատի կանանց աշխարհի առաջնությանը:
Դանիելյանի առաջին մրցակիցը կլինի Հնդկաստանից Ռութ Պադմինին, իսկ Մկրտչյանը մեկնարկային տուրում կխաղա չինուհի Նի Շիկունի հետ:
Նոկաուտ համակարգով անցնող աշխարհի առաջնությանը «աշխարհի շախմատիստուհի» կոչման համար կմրցի 64 հոգի:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանշային աղյուսակում Դանիելյանը զբաղեցնում է 31-րդ տեղը(վարկանիշը՝ 2444), իսկ Մկրտչյանը՝ 39-րդ տողը(2431):