20-08-2016 13:38

Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի Խիմկիում

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգևավճարների գումարով և խոստովանել, որ Օլիմպիադայում տրիումֆից հետո իր կյանքը փոխվել է:
«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ: Այդ պատճառով պարգևավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ Խիմկիում և գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը շնորհավորում են, ճանաչում, ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ դեռևս կփոխվի»,-  ասել է Յանա Եգորյանը: 
Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական և թիմային պայքարում: