Բավ է պառակտվել
24-08-2015 13:34

Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը: ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ մեր երկրի պատվիրակ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Մասիսի մասնաճյուղի սան Էդգար Ստեփանյանը ուրախացրել է հաջող մրցելույթով: 100 շրջան 25 կմ խմբային մրցավազքում նա իրենից հետ է թողել տասնյակ մրցակիցների, երկրորդը հատել վերջնագիծը և դարձել արծաթե մեդալակիր: Նրա անձնական մարզիչը Կարեն Սարկիսովն է, իսկ թիմին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Սա էդգար Ստեփանյանի երկրորդ հաջողությունն է ընթացիկ մրցաշրջանում: Մեկ ամիս առաջ՝ հուլիսին մասիսցին լավագույնը ճանաչվեց և ոսկե մեդալի արժանացավ Աթենքում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնության (հրապարակային հեծանվավազք) «սկրեչ» մրցաձևում: