16-09-2014 18:02

Նոյեմբերին Ճապոնիայում կայանալիք Կուդոի աշխարհի առաջնությանը ներկայանալու է նաև ՀՀ-ն

«Էդգարը լեգենդար մարզիկ է, կենդանի լեգենդ: 2005 թվականից ի վեր ոչ մի պարտութնուն չունի», -news.gisher.ru-ի հետ զրույցում Կուդոի աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Էդգար Քոլյանի մասին խոսելիս այսպես որակեց վերջինիս մարզիչ, Հայկական Ջիու-Ջիթսուի միջազգային ֆեերացիայի նախագահ Ռուբեն Ծատուրյանը: Երկու օրով անպարտելի մարզիկը Հայաստանում էր, կարևոր գործ ուներ անելու. «Նոյեմբերի 15-ին և 16-ին Ճապոնիայում կայանալու է Կուդոի աշխարհի առաջնությունը, մասնակցելու ենք ես ու իմ երեք սաները: Սաներիցս մեկը՝ Արտյոմը չնայած ՌԴ քաղաքացի է սակայն ուզում ենք թղթաբանական կարգավորումներն անելուց հետո ՀՀ դրոշի ներքո ներակայանա: Դրա համար էլ Հայաստան ենք եկել»,-ասաց Էդգարը:
«Մեծ պատիվ ու հաճույք է լինել Հայաստանում: Առաջին անգամ եմ այստեղ ու շատ տպավորված: Պատասխանատվությունս ավելի է մեծանում երբ սեփական երկիրս ու պետությունս եմ ներկայացնելու»,-նշեց Արտյոմն ու խսստացավ անել առավելագույնը՝ հավուր պատշաճի ներկայանալու և հաղթելու համար:
Աշխարհի գործող չեմպիոնն էլ դիմելով պատկառ մարմիններին հորդորեց կանգնել մարզիկի կողքին ՝աջակցել ինչով հնրավոր է. «Կարևորը գումարային պարգևները չեն,հոգևոր աջակցություն ենք ուզում: Այսօր Հայաստանում ենք, բայց ոչ Սպորտի նախարարն ընդունեց մեզ, ոչ էլ ոլորտի այլ պատասխանտու, չնայաց մենք դրա համար չէ որ պայքարում ենք»,-ասաց Էդգարը: Ի դեպ նշենք որ Էդգար Քոլյանն աշխարհի ամենաարագ նոկաուտի հեղինակն է, այն տևել է ընդհամենը 4 վայրկյան (տենանյութ):
Էդգարը Ռուսաստանում ակումբ ունի, որը պատանի մարզիկներ է պատրաստում: «Բոլոր տարիքային խմբերի համար էլ հարմար է սպորտաձևը: Մարզվում են նաև աղջիկներ, ասեմ, որ շատ ուժեղ ու ամուր աղջիկներ ունենք»,-ասաց աշխհարի չեմպիոնը:
Հայկական Ջիու-Ջիթսուի միջազգային ֆեերացիայի նախագահն Էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ տղաները չեն խախտի ավանդույթն ու հաղթանակով կվերադառնան:

Տաթև Առաքելյան