31-07-2015 17:28

Հայտնի է 2022 թվականի օլիմպիական խաղերի անցկացման վայրը


2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրնընկալելու է Պեկինը: Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրությունները անցկացվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ սեսսիայի ժամանակ, որը տեղի էր ունեցել Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում: Խաղերը հյուրընկալելուն հավակնում էր նաև Ղազախստանի Ալմա Աթան, սակայն Պեկինն իր մրցակցից առաջ է անցել 4 ձայնով:
Ծրագրվում է Պեկինում մրցությունները անցկացնել 3 վայրում: Կենտրոնական Պեկինում կկայանա խաղերի բացումը, գեղասահքի, շորթ-տրեկի, հոկեյի, կյորլինգի և չմշկասահքի մրցությունները:
Պեկինյան հյուսիս-արևմտյան արվարձան Յանցինը կնդունի լեռնադահուկորդներին և բոբսլեիստներին: Այստեղ կանցկացվեն նաև սահնակներով և սկելետոն մրցությունները:
Չժանցզքյակոու քաղաքում սպորտսմենները կպայքարեն մեդալների համար դահուկներով մրցավազքում, դահուկով տրամպլինից ցատկերում, բիատլոնում, ֆրիստայլում և սնոուբորդինգում:
«Պեկին-2022» դիմորդ հանձնաժողովը ՄՕԿ-ի անդամներին հավաստիացրել է, որ ձյան հետ կապված խնդիրներ մարզական օբյեկտներում չեն լինի: