Բավ է պառակտվել
20-12-2016 18:22

Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը Մեքսիկայում նվաճել է Գրան-Պրիի « ոսկին»

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Մեքսիկայի Քանքուն քաղաքում ընթացած Գրան–պրի մրցաշարին նվաճել է առաջին տեղը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիան:


Եգորյանը պարտության է մատնել չորս մրցակիցներին՝ լեհուհի Մալգոժատա Կոզաչուկին՝ 15:13, Իռենա Վեկկիին (Իտալիա)՝ 15:12, Սեսիլիա Բերդերին (Ֆրանսիա)՝ 15:8, և եզրափակչում Աննա Մարտոնին (Վենգրիա) 15:11, ինչից հետո Ռուսաստանի հավաքականի առաջատարը բարձրացել է պատվո հարթակ:
Ավելի վաղ Եգորյանն արժանացել էր ազգային մրցանակի՝ 2016 թ.–ին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում «Տարվա մարզուհի» կատեգորիայում։
Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը 2016 թ.–ին Ռիոյում կայացած օլիմպիադայում, Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է երկու մեդալ։