Բավ է պառակտվել
26-08-2016 10:51

Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդի է հավակնում (լուսանկար, տեսանյութ)

Մանվել Մամոյանը Ազատության հրապարակում փորձեց սահմանել Գինեսի մեկ ռեկորդ: Արդեն մեկ Գենեսի ռեկորդ պահուստում ունեցող մարզիկն իր ցուցադրած արդյունքը նվիրեց քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին:

Մանվել Մամոյանը փորձեց գերազանցել Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերի ցուցանիշը, ով գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունը մեկ րոպեում կատարել էր 84 անգամ:

«Այս հաջողությունով ես ցանկանում եմ աշխարհի ուշադրությունը գրավել հայ ազգի վրա և հաջողությունս նվիրում եմ հայ զինվորներին»,-նշեց Մանվել Մամոյանը:

Մանվել Մամոյանի ցուցանիշը գրանցվելու է «Դյուցազնագրքում»: Իսկ Գենեսի ռեկորդների գրքում կգրանցվի միայն հանձնաժողովի վերջնական հաստատումից հետո, որը կդիտի Մանվել Մամոյանի ելույթը: Այս գործընթացը կարող է տևել շուրջ 4 ամիս, սակայն փասը մնում է փաստ. արդյունքն արդեն արձանագրվել է:

Մանվել Մամոյանն իր առաջին ռեկորդը սահմանել էր 2015 թվականի հոկտեմբերին՝ ուղղահայաց ձեռքերի վրա 1 րոպեում 27 հենում-ծալում վարժություն կատարելով: Ավելի ուշ, նա խոստացավ մեկ տարում տասը Գինեսի ռեկորդ թարմացնել: