Բավ է պառակտվել
09-12-2013 14:45

Ֆուտբոլիստը խոստացել է պայմանավորված խաղեր կազմակերպել նույնիսկ ԱԱ-2014-ում

Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը, «The Sun» հանդեսի տվյալների հիման վրա, հետաքննություն է սկսել, գրում է armsport.am-ը:

Պարբերականի  թղթակիցը, թաքցնելով իր անձը, կասկածյալի հետ հանդիպումներ է ունեցել և պարզել, որ ֆուտբոլիստը, ում անունը չի հրապարակվում, 30 հազար ֆունտի դիմաց պատրաստ է միտումնավոր կերպով դեղին քարտեր ստանալ Անգլիայի Չեմպիոնշիփ առաջնությունում: Մեղադրվող ֆուտբոլիստը նաև հավաստիացրել է, որ կարող է աջակցել պայմանավորված խաղերի կազմակերպմանը Պրեմիեր լիգայում և Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: