Բավ է պառակտվել
19-06-2014 14:37

Պեպեի որակազրկումը մնաց ուժի մեջ

 

Աշխարհի 2014 թվականի առաջնության առաջին տուրում Պորտուգալիա-Գերմանիա (0:4) հանդիպմանը պորտուգալացիների պաշտպան Պեպեն, կոպիտ խաղալով Թոմաս Մյուլլերի դեմ, հեռացվեց խաղադաշտից:

ԱՄՆ հավաքականի հետ հանդիպումից առաջ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՖԻՖԱ-ին, որպեսզի որակազրկումը չեղյալ համարվի:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը, դիմումը մերժվել է և բացի այդ, ֆուտբոլիստի հանդեպ սահմանվել է տույժ՝ 15 հազար շվեյցարական ֆրանկ գումարի չափով: