Բավ է պառակտվել
16-08-2016 08:55

Օլիմպիական խաղերի տասներորդ օրը անհաջող էր հայ մարզիկների համար

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի տասներորդ օրը անհաջող էր հայ մարզիկների համար:

Հայաստանի ներկայացուցիչ` 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով զիջեց հունգար Վիկտոր Լորինցին։
Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։