Բավ է պառակտվել
18-08-2016 14:06

Օլիմպիական չեմպիոնների գումարային պարգևատրումները տարբեր երկրներում

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին չեմպիոնական տիտղոսի համար ամենամեծ պարգևավճարն է սահմանել Սինգապուրը՝ 745 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդը Ադրբեջանն է՝ 510 հազար դոլարով, որին հաջորդում է Ինդոնեզիան՝ 379 հազար դոլարով:
Հաջորդիվ՝
Տայլանդ՝ 314 հազար (վճարվում է ոչ միանվագ)
Ղազախստան՝ 250 հազար
Ֆիլիպիններ՝ 237 հազար (վճարվում է ոչ միանվագ)
Ուզբեկստան՝ 200 հազար
Իտալիա՝ 184 հազար
Բելառուս՝ 150 հազար
Ուկրաինա՝ 125 հազար
Ռուսաստան՝ 60 հազար
ԱՄՆ՝ 25 հազար
և այդպես շարունակ(ըստ լրատվամիջոցների):
Հետաքրքիրն այն է, որ օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան, Խորվաթիան ընդհանրապես գումարային պարգևատրում չեն նախատեսում իրենց մարզիկների համար:
Որքան տեղյակ եմ, Հայաստանը որպես պարգևավճար սահմանել է մոտ 60 հազար դոլար:
2012թ.-ի՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալ նվաճելու համար ամենամեծ պարգևավճարը սահմանել էր Վրաստանը՝ 1.2 մլն դոլար:
Չեմպիոնական պարգևավճարների ռեկորդակիր է եղել Չինաստանը. 2008թ.-ի Պեկինի օլիպմիական խաղերի ժամանակ այդ երկրի ՛՛ոսկե մարզիկը՛՛ ստանում էր 1 մլրդ դոլար: Ի դեպ, այս տարի այդ գումարը 50 հազար դոլար է կազմում: