Բավ է պառակտվել
16-06-2017 17:25

Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, մոլորակի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը», նա իր որոշման մասին տեղեկացրել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Ռոնալդուի խոսքերով, նա պատրաստվում է լքել Իսպանիան՝ հարկերից խուսափելու մեղադրանքի հետ կապված իրադարձությունների պտճառով, այս մասին տեղեկացնում է « Նորությունների ազգային ծառայությունը», հղում անելով «The Sun» պարբերականին:
Ակումբը լքելու իր մտադրության մասին տիտղոսակիր ֆուտբելիստը ղեկավարությանը տեղեկացրել է Ռուսաստանում, որտեղ Պորտուգալիայի հավաքականը ելույթ է ունենալու Կոնֆեդերացիաների գավաթին:
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուի դեմ հայց է ներկայացրել՝ ավելի քան 14 ու կես միլիոն Եվրո հարկերից խուսափելու համար: Վերահսկիչ մարմնում պնդում են, որ իրական եկամուտները կոծկելու նպատակով Ռոնալդուն կիրառում է 2010թ. ստեղծված «բիզնես կառուցվածքը»՝ մանրամասնում է «Ռիա Նովոստին»:
Դեռևս 2015թ. ֆուտբոլիստը կասկածվում էր օֆշորային սխեմաների կիրառման արդյունքում 150 մլն Եվրոյի հարկերից խուսափելու մեջ: 2017թ. մայիսին իսպանական «Marca » թերթը գրել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն կամավոր 6 մլն Եվրո է վճարել:
Մի շարք ֆուտբոլային ակումբներ արդեն պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար մադրիդյան ակումբին վճարել 180 մլն Եվրո: Ռոնալդուով հետաքրքրված են «Մոնակոն», « Պարի Սեն-Ժերմենը», ինչպես նաև « Մանչեսթեր Յունայթեդը», բացի այդ, խաղացողին գնելու ցանկություն է հայտնել նաև չինական ակումբներից մեկը: