Բավ է պառակտվել
25-07-2015 11:16

Աշխարհի առաջնություն 2018. Այսօր կորոշվեն Հայաստանի մրցակիցները

Այսօր՝ հուլիսի 25-ին Սանկտ Պատերբուրգում կկայանա ԱԱ-2018-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Եվրոպական փուլին մասնակցում են 52 հավաքականներ, որոնց թվում է Հայաստանը: Արարողությունը կսկվի Երևանի ժամանակով 19:00-ին: 
Մեր հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում հուլիսյան թարմացումից հետո հայտնվել է 5-րդ զամբյուղում: Վիճակահանությանը չի մասնակցի Ջիբրալթարը, որը ՖԻՖԱ-ի անդամ չի հանդիսանում, ինչպես նաև մրցաշարի տանտեր Ռուսաստանը, որն ստացել է եզրափակիչ փուլի ուղեգիր:
Առաջին զամբյուղ. Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա: Երկրորդ զամբյուղ. Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլդանդիա, Դանիա, Բոսնիա եւ Հերցոգովինա: Երրորդ զամբյուղ. Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան: Չորրորդ զամբյուղ. Թուրքիա, Սլովակիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան Կղզիներ, Մոնենգեգրո, Էստոնիա: Հինգերորդ զամբյուղ. Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելռուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա: Վեցերորդ զամբյուղ. Ղազախստան, Լյուքսեմբերուգ, Լիխտեյնշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորա:  Վեցերորդ զամբյուղում 6 հավաքականներ են, ուստի վիճակահանությունը կազմում է 7 խմբեր 6-ական հավաքականներով, իսկ 2 խմբեր՝ 5-ական: Խմբերի 9 հաղթողները միանգամից դուրս են գալիս եզրափակիչ փուլ: 2-րդ տեղը զբաղեցրած 8 ընտրանիներ շարունակում են 4 ուղեգրերի համար պայքարը: 

Եվրոպական որակավորման փուլի ցուցադրության հիմնական իրավունքի հետ կապված Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները կլինեն 6-ական ընտրանիներով խմբերում: Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՈւԵՖԱ-ի գործկոմը որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հավաքականներին առանձնացնել տարբեր խմբերում:
Խաղացանկը կհաստատվի հուլիսի 26-ին: