Բավ է պառակտվել
06-08-2016 13:20

Չորս հայ օլիմպիականներ կսկսեն պայքարն Օլիմպիական խաղերի առաջին օրը

Այսօր հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում:

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին: