Բավ է պառակտվել
23-06-2014 12:56

ԱԱ-2014. Ռուսաստանը զիջել է Բելգիային, սակայն փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն դեռ կա

Ռուսաստանի հավաքականը ֆուտբոլի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի ժամանակ 1:0 հաշվով պարտվել է Բելգիային: Այս պահին ազգային հավաքականն ունի 1 միավոր: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Ալժիրի հետ:
Խաղի սկզբում երկու կողմերը հավասար էին: Բելգիացիներն ունեին որոշակի տարածքային առավելություն, սակայն Ֆաբիո Կապելոի թիմը հուսալի էր խաղում պաշտպանությունում, և մինչև ռուսական դարպաս գործն այդպես էլ չհասավ: Հավաքականի դարպասապահը նույնպես հուսալի էր, իսկ կենտրոնական պաշտպաններ Վասիլի Բերեզուցկու և Սերգեյ Իգնաշևիչի դուէտը վստահություն էր ներշնչում: Ի տարբերություն աջ կողմի պաշտպանության, որտեղ բելգիացի Դրիս Մերտենսն անընդհատ խաբս էր տալիս Դմիտրի Կոմբարովին և վտանգ ստեղծում դարպասների մոտ:
Առաջին խաղակեսի ընթացքում ռուսները գրոհում էին: Աջ կողմում պաշտպան Ալեկսեյ Կոզլովը մի քանի անգամ սրեց խաղը վտանգավոր անցումներով: Բելգիայի դարպասի առաջին վտանգավոր գրոհը իրականացրեց կիսապաշտպան Վիկտոր Ֆայզուլինե, սակայն Տիբո Տուրտուան հասցրեց ժամանակին հետ մղի գնդակը դեպի անկյունային: Առաջին խաղակեսի ամենավտանգավոր պահը խաղի 43-րդ րոպեին էր, երբ Դենիս Գլուշակովը անցկացրեց գնդակն աջ կողմով և դուրս հանեց այն տուգանային, որտեղ Ալեքսանդր Կոկորինը գլխով հարվածեց բելգիական դարպասի աջ կողմում:
Երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեն հավաքականը բավականին վստահ էր իրեն զգում: Շատ լավ էին խաղում կիսապաշտպաններ Օլեգ Շատովն ու Մաքսիմ Կանուննիկովը: Պաշտպաններն այս անգամ էլ անսխալ էին խաղում: Խաղի 80-րորդ րոպեին շատ վտանգավոր հարվածով աչքի ընկավ Անդրեյ Եշենկոն, 83-րորդ րոպեին բելգիացիները ստացան տուգանայինի հնարավորություն, սակայն հարվածը հասավ դարպասաձողին: Մի քանի րոպեից Օլեգ Շատովին փոխարինեց Ալան Ձագոեվը:
Վերջին րոպեներին Բելգիայի հավաքականը գրոհում էր: Առավել վստահ էր գործում Բելգիայի կիսապաշտպան Էդեն Ազարը, որի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո, ֆրանսիական «Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիգին դարձավ գոլի հեղինակ եւ կշեռքի նժարը թեքեց իրենց կողմը:
Ռուսաստանը չկարողացավ փոխել հաշիվը, և խաղն ավարտվեց 1:0 հաշվով: