Բավ է պառակտվել
15-04-2015 14:27

Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին կլինի Երևանում՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

2004թ Ձյուդոյի աշխարհի չեմպիոն,2007թ.աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող,2008թ.օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,այժմ արդեն Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 22-ին կժամանի Երևան: Ռոուզին ԱՄՆ-ում մարզվում` Glendale Fighting Club-ում` հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ, ուստի իր պարտքն է համարել հարգել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:  Այցի շրջանակներում աշխարհի ամենաուժեղ կինը կհանդիպի նաև հայ բռնցքամարտիկների հետ: