Բավ է պառակտվել
25-04-2016 11:53

Չելսին Մխիթարյանի համար առաջարկել է 60 մլն եվրո

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է ավելի քան 60 մլն եվրո՝ մտադիր լինելով շարունակել նրան ձեռք բերելու փորձերը։

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ընտրանու ավագը շատ ուժեղ ու արդյունավետ խաղ է ցուցադրում։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 խաղում նա խփել է 11 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Բացի այդ, Եվրոպա լիգայում անցկացրած 15 խաղում Մխիթարյանը դարձել է 7գոլ ու 9 գոլային փոխանցման հեղինակ։