Բավ է պառակտվել
21-11-2015 11:35

ԵԱ. Հայաստան – Լեհաստան՝ 3:1

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ընտրանին 3:1հաշվով առավելության է հասել Լեհաստանի ընտրանու նկատմամբ: Հաղթանակը ապահովել են Սերգեյ Մովսեսյանը եւ Լեւոն Արոնյանը: Ընդ որում, Մովսեսյանը առաջին տուրից (Հայաստան – Իսլանդիա՝ 4:0) հետո առաջին հաղթանակն է տարել:

Հայաստան – Լեհաստան՝ 3:1
Ռադոսլավ Վոյտաշեկ – Լեւոն Արոնյան՝ 0:1
Գաբրիել Սարգսյան – Յան Կրիստոֆ Դուդա՝ ½:½
Գժեգոշ Գայեւսկի – Սերգեյ Մովսեսյան՝ 0:1
Հրանտ Մելքումյան – Մատյուշ Բարտել՝ ½:½

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր: Տուրի մեկնարկից առաջ 11 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորել է Ռուսաստանի ընտրանին, երկրորդ տեղում 10 միավորով Ֆրանսիայի հավաքականն է: 
7-րդ տուրի ավարտից հետո պարզ կդառնա մրցաշարային աղյուսակը եւ հաջորդ տուրի մրցակիցները: