Բավ է պառակտվել
13-06-2015 08:17

Եվրոպական խաղերի բացման արարողությունը Բաքվում մեկնարկել է

Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությունը Բաքվում սկսվել է: Այն անցկացնում է «Օլիմպիական» մարզադաշտում, որը կառուցվել է հատուկ այս խաղերի համար և տեղավորում է 68 հազար հանդիսական:  Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն հունիսի 12-28-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի դրոշակակիրը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, պատվիրակության ղեկավար, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանն է: Նախատեսված է նաև պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանի, Վաղինակ Գալստյանի, Հրանտ Ենոքյանի, Կարեն Գիլոյանի, Սամվել Գևորգյանի մասնակցությունը շքերթին: