Բավ է պառակտվել
17-08-2016 11:54

Ոսկե մեդալի գինը. սափրել են սպորտային մեկնաբանի գլուխը (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սափրել է ամենակրակոտ հայ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի գլուխը։

Դեռևս 2008 թվականի Պեկինի Օլիմպիադայի ժամանակ Գիլոյանը խոստացել է սափրել գլուխը, եթե Հայաստանն օլիմպիական չեմպիոն ունենա։ Այդ խոստումը նա իրականացրեց հայ ամենատիտղոսակիր մարզիկի օգնությամբ։

Արթուր Ալեքսանյանը չորեքշաբթի նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ` եզրափակչում տապալելով կուբացի Դանիել Կաբրերա Լուգոյին 3։0 հաշվով։

Ալեքսանյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է և արդեն նաև ոսկե մեդալակիր։