Բավ է պառակտվել
03-03-2014 15:46

Քաղաքապետը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

 

Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո» մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:
Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: