Բավ է պառակտվել
11-12-2014 10:01

Բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը Ոսկե մեդալ է նվաճել միջազգային առաջնությունում

Հայ բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիգայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին նաև Լատվիայի, Լիտվայի Էստոնիայի , Շվեդիայի, Անգլիայի, Մոլդովայի , Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը եզրափակիչ տանող ճանապարհին նկատելի առավելությամբ հաղթել է իր բոլոր մրցակիցներին, իսկ ոսկե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Լիտվիան ներկայացնող Դմիտրի Դութմանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գառնիկ Հարությունյանը մեդալ էր նվաճել նաև Մախաչկալայում կայացած միջազգային մրցաշարում: