Բավ է պառակտվել
02-09-2016 17:12

Հայ և ռուս մարզիկների ձեռնամարտը Էլբրուսի գագաթին կարող է հայտնվել Գինեսի գրքում (տեսանյութ)

Հայ մարզիկ Սամվել Եսայանը  ռուս Սերգեյ Բորիսովի հետ ձեռնամարտի առաջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի ամենաբարձր` Էլբրուս լեռան գագաթին: Լրիվ հինգ րոպեանոց «Աստվածների ճակատամարտ» մենամարտը կայացել է օգոստոսի 30-ին, ծովի մակարդակից 5637 մետր բարձրության վրա:  

Պայքարը կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ֆիզիկական վարժությունների իրականացումն այս բարձրության վրա շատ ջանք է պահանջում: