Բավ է պառակտվել
21-12-2015 11:04

Բորուսիան մտադիր է բարձրացված աշխատավարձով պայմանագիր առաջարկել Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոստովանել է, որ ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ում համաձայնագիրը գերմանական ակումբի հետ սպառվում է 2017 թվականի ամռանը, իրեն հիանալի դրսևորեց մրցաշրջանի աշխատանքային հատվածում, մասնակցություն ունեալով թիմի խփած բազմաթիվ գոլերին: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: