Բավ է պառակտվել
20-05-2016 10:43

«Բորուսիան» չի ցանկանում բաց թողնել Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիան» հույս ունի, որ կիսապաշտպան Մխիթարյանը ցանկություն կհայտնի ավելի երկար մնալ «Բորուսիայում»
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից բաժանվելը չի մտնում ակումբի ծրագրերի մեջ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոախիմ Վատցկեն: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։ «Ես արդեն ասել եմ, որ հաջորդ խաղաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում չենք կորցնի 3 խաղացողների։ Քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականին, ապա դա քննարկման պատճառ է դառնում։ Սակայն, մենք, բնականաբար, հույս ունենք, որ Մխիթարյանը ցանկություն կհայտնի մնալ «Բորուսիայում» երկարատև հեռանկարում», — ասել  է Վատցկեն: 2015-2016 խաղաշրջանում Մխիթարյանը Բորուսիայի կազմում մասնակցել է 31 խաղի` դառնալով 11 գոլի և 15 փոխանցման հեղինակ։