Բավ է պառակտվել
08-06-2016 08:46

«Բորուսիան» պատրաստ է Մխիթարյանին վաճառել «Արսենալին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: «Արսենալ» անգլիական ֆուտբոլային ակումբը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար գլխավոր պայքարողն է: Ավելի վաղ Մխիթարյանը հրաժարվել էր երկարացնել «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որը լրանում է 2017թ.-ի ամռանը։ Գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարացնելուց Մխիթարյանի հրաժարվելն «Արսենալին» նրան ձեռք բերելու հնարավորություն է տվել։

Նշվում է, որ «Բորուսիան» հաշտվել է Մխիթարյանին վաճառելու մտքի հետ, որի ծառայություններով շահագրգռված են նաև «Չելսին» և «Տոտենհեմը»։ Սակայն ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մեկնել «Emirates» («Արսենալի» մարզադաշտը)։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 30 մլն ֆունտով արդեն ձեռք է բերել Բունդեսլիգայի խաղացողի` Գրանիտ Ջաքին «Մյունխենգլադբախի Բորուսիայից»։ Միաժամանակ հաղորդվում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպանը կդառնա «Արսենալի» ամառային տրանսֆերի հիմնական նպատակը։
Ակումբի աղբյուրը հաղորդում է, որ անցած խաղաշրջանում ակումբի երկրպագուների ապրած խորը հիասթափությունը ստիպել է Վենգերին այս ամառ ակտիվ գործողությունների դիմել տրանսֆերային շուկայում, ինչը հանգեցրել է նրան, որ «Արսենալը» դարձել է գլխավոր պայքարողը կիսապաշտպանի համար պայքարում։
Ավարտված խաղաշրջանում Մխիթարյանն իր հաշվին գրանցել է 18 գոլ և 20 գոլային փոխանցում «Բորուսիայի» կազմում անցկացրած 48 խաղում։